Posted in Ազգային ծեսեր

Ազգային ծիսական դեկորներ

Աշխատընթաց-ֆոտոպատում ըստ նախագծի՝

  1. Կրթահամալիրյան ծես. «Իսկական ուսումնական հարսանիք>>
  2. Ստուգատեսային տոն «Ղափամա». բարեկենդանի ծիսական դեկորներ

ծագում-նշանակությունը

Քրիստոնեությունը, որդեգրելով Կենաց ծառի գաղափարը, այն առնչեց Հեսու նախնու (Դավթի հոր), նրա “արմատից բխած” Քրիստոսի, խաչի, խաչափայտի և այլ հասկացողությունների հետ: Այստեղ էլ Նոր տարին դիտվեց իբրև աստծու ծնունդ և նշանավորվեց Կենաց ծառի՝ տոնածառի շուրջ խմբվող հանդեսներով: Այս աստվածային ծառը խորհրդանշում էր ստորերկրյա թագավորությունը կամ անդրաշխարհը, երկիրը և երկինքը, ըստ այդմ էլ համապատասխանաբար ծառի արմատները գտնվում են երկրի ընդերքում, ծառի բունը՝ երկրի վրա, իսկ ճյուղերը՝ երկնքում:

Անհրաժեշտ-օգտագործվող նյութեր

12 զույգ խաչ փայտեր, որ խորհրդանշեն 12 ամիսները տարվա, 7 փունջ ցորեն՝ շաբաթվա օրերը խորհրդանշող, չրերի-ընկույզների շարուկներ, 12 զույգ հացահատիկով լիքը պարկեր, որ առատ բերքի տարի լինի:

Աշխատընթաց-ֆոտոպատում

 

 

 

 

 

 

ծագում-նշանակությունը

Այն կնոջը կերպարանավորող, գզգզված, քրքրված տիկնիկ էր, որ Բարեկենդանի վերջին օրը, երեկոյան, հանդիսավոր կերպով գլորում էին սարի գլխից, այլ կերպ ասած` վռնդում էին, ներս հրավիրելով Պաս պապին (Ակլատիզին): Ուտիս տատը խորհրդանշում է կնոջ տիրապետության շրջանը՝ ուտիս օրերը:

Անհրաժեշտ-օգտագործվող նյութեր

թափանցիկ տարրաներ, ֆետր, հատիկեղեն, ազգային ծիսական կտորի երիզակներ

 

 

ծագում-նշանակությունը

Կանայք բահը կամ թին հագցնում էին կնոջ, բայց հատկապես նորահարսի հագուստ, գլուխը հարդարում զանազան քողերով ու ծածկոցներով. այս մարդ-տիկնիկը կոչվում էր «թլխաղիր»: «Թլխաղիրին» այնուհետև հագցնում էին իրենց զարդերը և կատակերգերով պտտվում գյուղի թաղերում` տնետուն: Զբոսապտույտից հետո «թլխաղիրը» տնկում էին մի բակում և մինչև երեկո շուրջը պարում: Ենթադրվում է, որ ծեսը «թլխաղիր» կոչվում է «թլոհ», «թլահիլ» բայից, որ «ծաղրել» բայի արմատն է:

Անհրաժեշտ-օգտագործվող նյութեր

Բահ, ֆետր, հուլունքներ-զարդեր, ցանցակտոր

Աշխատընթաց-ֆոտոպատում

 

  •  Բուն բարեկենդանի ծիսական տիկնիկ՝ Ակլատիզ

ծագում-նշանակությունը

Ակլատիզը կամ Պաս պապը, արական տիրապետության և պաս օրերի շրջանը ներկայացնող տիկնիկ է: Տարբեր գավառներում տարբեր էին Ակլատիզի անվանումները` Ախլոճ, Ախացել, Ախելուծ, Գոգոռոզ, Խուխուլիճ, Խուլուճիկ, Մոռմոռոզ, Մռմռաս, Մեծպաս, Ֆռիկ, Որոջբեկ և այլն: Նա հայտվում էր պասի առավոտյան: Տիկնիկը իրենից ներկայացնում էր մի սոխ (կարտոֆիլ, խմորագունդ), վրան յոթ փետուր խրած: Դրանք խորհրդանշում էին պասի յոթ շաբաթները: Որոշ վայրերում փետուրները կարող էին գույնզգույն լինել կամ` չորսը սպիտակ, մեկը`սև ու սպիտակ, երկուսը`սև, քանի որ պասի առաջին 4 շաբաթները ձմռան շրջանում են, վերջին երեքը` գարնան, երբ գետինն արդեն սևացել է: Շաբաթը լրանալուն պես մի փետուրը հանում էին: Սոխի վրա խրում էին միոտանի տիկնիկին`պատրաստված փայտից,բեղ-մորուքով, հագին`տղամարդու շորեր, աջ ու ձախ պարզած թևերից քարեր կախած :Ամբողջ ընթացքում նա հսկում էր, որ ընտանիքում ոչ ոք չխախտեր պասը: Հակառակ դեպքում պատիժը չէր ուշանա`նա քարերով կհարվածեր պասը խախտողին, կամ էլ կծու բիբարով կվառեր նրա բերանը:

Անհրաժեշտ-օգտագործվող նյութեր

Սոխ, 7 փետուր, խաչուկ փայտեր, տարազային երիզակ-կտորներ, կծու բիբարի շարուկներ, մանր քարեր:

Աշխատընթաց-ֆոտոպատում

 

  • ծիսական ուտեստ- թոփիկ

ծագումը

Բարեկենդանի նախօրեին կանայք և տղամարդիկ դադարում էին աշխատել, զանազան խաղեր էին խաղում, զվարճանում ՝ «սուրմագիլի» կամ «կունդի»; «թոփ», վերջինս նշանակում է գնդակ: Այդ խաղը խորհրդանշող գնդականման ուտեստ է թոփիկը:

Անհրաժեշտ-օգտագործվող նյութեր

սիսեռ-2 բաժ., սոխ- 4 գլուխ, ընկույզ-150 գր., կարտոֆիլ-2 հատ, աղ-բիբար (սև, կարմիր)-դարչին, ձեթ

պատրաստման եղանակը

սրսեռը լվանալ, թողնել գոլ ջրում ուռչի, աղալ 2 հատ հում կարտոֆիլի հետ, զանգվածը կրկնակի աղալ: Ապա թաշկինականման կտորներ թրջել-բացել; վրան քառակուսի տեսքով լցնել սիսեռե զանգվածը; մեջտեղում միջուկը: Հետո՝ կտորները վրա բերել-կլորեցնել և ամեն հանդպակած ծայրերն այնպես ամուր կապել, որ ստացվեն գնդակներ: Ջրով եռացող կաթսայի մեջ իջեցնել թոփիկները և եփել 30 րոպե: Հանել, թաք վիճակում բացել կտորները, 4 մասի բաժանել գնդերը, վրան ծոր տալ ձեթ և մատուցել սառը վիճակում:

միջուկ- 4 գլուխ սոխը մանր կտրատել, 1 սուրճի բաժ. ջրով շոգեխաշել, ավելացնել սև բիբար-աղ-դարչին և մանրացրած ընկույզ, թղնել սառչի:

Աշխատընթաց-ֆոտոպատում

Տեսանյութ

Նյութը՝ շարունակելի-լրամշակվող

 

Advertisements

Թողնել պատասխան

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out /  Փոխել )

Google+ photo

You are commenting using your Google+ account. Log Out /  Փոխել )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out /  Փոխել )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out /  Փոխել )

w

Connecting to %s